|22.02.2011թ| Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՄՈւԼՈւՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՄԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

22/02/2011

«Ժամանակ» օրաթերթը փետրվարի 22-ին տեղեկություն էր տարածել, թե իբր «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում բուռն գործընթացներ են սկսվել»: Թերթի «աղբյուրները փոխանցել են», որ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Հ.Խլղաթյանը տեղափոխվել է այլ աշխատանքի: Կարևորելով հասարակությանը ստուգված, անաչառ և ճշմարիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը, տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Համլետ Խլղաթյանը այլ պաշտոնի էր նշանակվել դեռևս 2009թ.-ին, իսկ 2011թ. փետրվարի 17-ին արդարադատության գնդապետ Հ.Խլղաթյանը նշանակվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը թափուր էր մնացել դեռևս 2010թ. հուլիսի 27-ին: