|09.03.2011թ.| ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ՂԵԿԱՎԱՐԻՆ

10/03/2011


ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին: Հանդիպման ընթացքում նախարար Հրայր Թովմասյանը դեսպան Յանեշ Լենարչիչին ներկայացրեց ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջիկա քայլերը: Անդրադարձ եղավ դատաիրավական բարեփոխումներին և մասնավորապես քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգին, որի քննարկումն, ի դեպ, ընդգկված է կառավարության մարտի 10 նիստի օրակարգում: Ինչպես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավար դեսպանին տեղեկացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հայեցակարգը մշակվել է հաշվի առնելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ –ի առաջարկությունները, որոնք ներկայացվել էին Հայաստանում անցկացված դիտարկման արդյունքում: Դատաիրավական ոլորտում խնդիրները բազմաշերտ են, սկսած օրենսդրությունից, մինչև դրանց գործնական կիրառումը, ասաց արդարադատության նախարարը, միևնույն ժամանակ հավելելով, որ կան նշված խնդիրների լուծման հստակ ճանապարհներ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար դեսպան Յանեշ Լենարչիչն առաջարկեց օրենսդրության բարեփոխման նախապատրաստական աշխատաքներում ներգրավել նաև Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: «Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացած ակտիվ կա, որը կարող է էական աջակցություն ցուցաբերել:» Դեսպանը ևս փորձագիտական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեց: