|17.03.2011թ| ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

17/03/2011

Լրատվության միջոցներով տարածված այն տեղեկությունը, թե իբր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում երկու դատապարտյալի կողմից ս.թ. մարտի 16-ին հացադուլ է հայտարարվել՝ մտացածին է: ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կալանավորված կամ դատապարտված որևէ անձ հացադուլ չի հայտարարել, ինչպես նաև որևէ մեկը չի կարել իր բերանը կամ աչքերը: