|25.03.2011թ | ՄԵԿ ՊԱՏՈւՀԱՆ` ԲԱԶՄԱԹԻՎ ԴՌՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
25/03/2011
Մարտի 25-ին Կոմիտաս 49/3 հասցեում բացվեց ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության վերանորոգված ժամանակակից պահանջներին բավարարող կենտրոնը: Իրականացվող բարեփոխումների արդյունքում ներդրվել է <Մեկ պատուհան> սկզբունքը, համաձայն որի, քաղաքացին այլևս ստիպված չի լինի ռեգիստրում գրանցվելու համար մի քանի դուռ թակել, հավաքել անհրաժեշտ տեղեկանքներն ու փաստաթղթերը: Այս սկզբունքի ներդրմամբ, իրավաբանական անձի գրանցումը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումը, կատարվելու է <Մեկ պատուհանից>: Պետական ռեգիստրի այս ստորաբաժանումը գրանցելու է իրավաբանական անձը, ֆիրամային անվնումը, նույն տեղում տրամադրվելու է նաև հարկ վճարողի հարկային համարը: Սրան զուգահեռ, ներդրվել է նաև համացանցային գրանցումն ու համացանցի միջոցով փաստթաթղթերի նախնական մուտքագրումը: Այս բարեփոխումները էականորեն կխնայեն գրանցման կամ հաշվառման համար ծախսվող քաղաքացու ժամանակը: Կկրճատվի պաշտոնյա-դիմումատու շփումը և դիմումատուն գործ կունենա բացառապես օպերատորների հետ, որոնք պարզապես կբացատրեն հայտի ներկայացման ընթացակարգը:
