|16.05.2011թ| ՔԿՎ պետ Հ.Հարությունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակությանը

16/05/2011

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը ս.թ մայիսի 13-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության նորանշանակ ղեկավար Լորենցո Կարաֆիին և պաշտպանության բաժնի պատվիրակ Մաթիաս Վայնրայխին: Գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը նոր նշանակման առթիվ նախ շնորհավորել է պատվիրակության ղեկավարին, ապա հյուրերին ներկայացրել Հայաստանի քրեակատարողական համակարգի կառուցվածքը, գործունեության հիմնական ուղիներն ու առկա խնդիրները: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և քրեակատարողական ծառայության երկարամյա համագործակցությունն ու հույս հայտնել, որ այսուհետ այն ևս կշարունակվի: Պատվիրակության ղեկավարը հավաստիացրել է, որ իրենց առաքելության համար խիստ կարևոր է քրեակատարողական համակարգի հետ համագործակցությունը: Հանդիպման վերջում կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող թմրամոլների արդյունավետ բուժում կազմակերպելու հնարավորությունները: