|17.05.2011թ| «Ա1+» ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ՀԱՐՑՄԱՆՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ, ՔԿՎ-ն ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ Է

17/05/2011

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Տիգրան Փոստանջյանից ս.թ. մայիսի 11-ին ստացվել է դիմում այն մասին, որ վերջինս հայտարարում է հացադուլ: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը օրենքով և ներքին կանոնակարգի համաձայն ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները, այդ թվում, բժշկական մշտական հսկողություն: Ինչ վերաբերում է կալանավորված անձի կողմից ներկայացված պահանջներին, ապա հարկ է նկատել, որ դրանց հիմնական մասն իրավաչափ չէ, իսկ մի մասն էլ հնարավոր չէ կատարել խիստ օբյեկտիվ պատճառներով: Այսպես, Տիգրան Փոստանջյանը պահաջում է, որ իրեն զբոսանքները հատկացվեն այն ժամանակ, երբ ինքը դա կամենում է, մինչդեռ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված է զբոսանքների կազմակերպման գործընթացն ու դրանց տևողությունը: Պահանջում է նաև, որ ամեն օր, իրեն հարմար ժամին, հնարավորություն տրվի օգտվել բաղնիքից, մինչդեռ, ներքին կանոնակարգի համաձայն, կալանավորված և դատապարտված անձինք կարող են օգտվել բաղնիքից առնվազն յոթ օրը մեկ: