|26.05.2011թ| ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈւՄ

26/05/2011

[size=15][center][b]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՒ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՆԻՍՏՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀՀ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈւՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿՈւԹՅԱՄԲ ԱԺ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ:[/b][/center] Սեփական ինքնիշխան պետություն ունենալը բոլոր ժողովուրդների երազանքն է, սակայն ոչ բոլորին է հաջողվում իրականություն դարձնել այդ երազանքը։ Ճակատագրի կամոք, 1991 թվականին մեզ տրվեց սեփական կյանքն ինքնուրույն տնօրինելու բախտավորություն, և այս տարի մենք նշելու ենք պատմական այդ իրադարձության քսան ամյակը։ Ցանկացած հոբելյան իր մեջ նաև անցածը վերագնահատելու խորհուրդ ունի։ Եվ նման իրավիճակներում առաջնահերթ կերպով մտաբերվում են հաջողությունները։ Հենց միայն այն, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր համաշխարհային ընկերակցության անդամ լիարժեք պետություն է, անգնահատելի ձեռքբերում է, որը նյութականացումն է մի քանի սերունդների երազանքի։ Ու նաև այն իրողությունը, որ մեր սերունդի մաքառումի գնով կրկին հայկական դրոշ է ծածանվում պատմական Հայաստանի մաս Արցախում, վերջին դարերում նմանը չունեցող ձեռքբերում է։ Այս և մյուս հաջողությունների հետ մեկտեղ մեր կյանքում առկա են պատշաճ կերպով չկարգավորված ոլորտներ, որոնց հանրագումարը կաշկանդում է մեր զարգացումը, ստեղծում լարվածություն ներքին կյանքում։ Ասվածը նորություն չէ և այս խնդիրը քանիցս բարձրաձայնվել է Հանրապետության նախագահի կողմից, նկատելով` [b]«Անհնար է կառուցել ամուր պետություն եւ զարգացած հասարակություն առանց փոխելու հասարակական հարաբերությունների որակը։ Ուրեմն, նախ եւ առաջ կտրուկ քայլեր պետք է ձեռնարկենք հասարակական հարաբերությունների որակը փոխելու համար։ Առանց սրա ցանկացած նախաձեռնություն դատապարտված է»[/b]։ Իսկ պետության ընթացիկ ներքին խնդիրների լուծման, ի մասնավորի, հասարակական հարաբերությունների որակը փոխել կարողանալու համար անհրաժեշտ պայման է քաղաքացիների համերաշխության հաստատումը։ Միջազգային իրավական պրակտիկայում նման դերակատարություն ունի համաներումը։ Պատմականորեն առաջին անգամ համաներման ակտը կիրառվել է Հին Հռոմում, իսկ որոշ տեսաբաններ պնդում են, որ դա եղել է ավելի վաղ: Համաներման ակտի կիրառումը պատմական լույսի ներքո նշանակում էր իրավական հիշողությունից անձի հանցավոր արարքների ջնջում: Մյուս կողմից, իրավական, ժողովրդավարական և քրիստոնեական արժեքներ ընդունող պետություններում համաներման կիրառումը վկայում է հումանիզմի բարձրագույն դրսևորման, ինչպես նաև տարբեր պետահասարակական համակարգերի կազմակերպման սոցիալ-քաղաքական ողջամտության կիրառման և ընթացիկ սոցիալական իրավիճակի իրատեսական գնահատման մասին։ 21-րդ դարի քրեական արդարադատությունը նորովի է ներկայանում մարդկությանը։ Այն մի շարք քրեաիրավական ինստիտուտների հանդեպ դարձել է հանդուրժող և ավելի մարդասիրական, որն էլ ակնառու է համաներման ակտ կիրառելու ինստիտուտի պարագայում։ Այսօր ես բարեբախտություն ունեմ Ձեզ ներկայացնել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահի առաջարկած համաներման որոշումը։ Ներկայացվող նախագծի դրույթները կարող ենք պայմանականորեն բաժանել չորս խմբի. նախ` դրույթներ, որոնք նախատեսում են որոշակի անձանց պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատում` որոշակի պայմանների առկայությամբ, երկրորդ` դրույթներ, որոնք նախատեսում են պատժի չկրած մասի մի հատվածի կրճատում` որոշակի պայմանների առկայության դեպքում, երրորդ` համաներման ակտը չկիրառելու դեպքերը, և չորրորդ` համաներման ակտի գործողության և կիրառման հետ կապված հարաբերություններ։ Այս կապակցությամբ, նախագիծը նախատեսում է պատժից ազատել` 1) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց. 2) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է. 3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց։ Պատժից ազատման դեպքերը սահմանելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձվել որոշակի կատեգորիայի անձանց նկատմամբ, մասնավորապես` պատժից ազատում է նախատեսված նաև առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` 1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին. 2) 60 տարին լրացած անձանց. 3) հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն. 4) համաներման որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց։ Նախագծով առանձնակի վերաբերմունք է դրսևորվել նաև այն անձանց նկատմամբ, ովքեր Հայրենական մեծ պատերազմի, Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակիցներ են, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հավաuարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ, մարտական գործողություններում զոհված, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են։ Այս կարգ անձանց կողմից հանցագործություններ կատարած և դատապարտված լինելու դեպքում տվյալ համաներման ակտով ևս նախատեսում է պատժից ազատում` առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, կամ, եթե վերջիններս դատվածություն չունեն, դատապարտվել են առավելագույնը ինը տարի ժամկետով ազատազրկման և համաներման որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը։ Պատժից ազատման տարբերակված պայմաններ են նաև նախատեսում նախագծի 4-րդ և 5-րդ կետերում։ Մասնավորապես, 4-րդ կետը նախատեսում է այն անձանց պատժից ազատում, որոնք դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել և դատապարտվել են` 1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և համաներման որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը. 2) առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման և համաներման որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ երրորդը։ Իսկ նախագծի 5-րդ կետը նախատեսում է պատժից ազատման պայմանները անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար, համաձայն որի պատժից ազատվում են` 1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք. 2) առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և uույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ ոչ պակաu, քան պատժի մեկ երրորդը կրած անձինք»։ Արդարադատության նախարարը ներկայացրեց նաև Համանման սկզբունքները և մոտեցումները քրեական հետապնդում չհարուցելու և քրեական հետապնդում չիրականացնելու, ինչպեu նաև հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող` մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած հանցագործություններով քրեական գործերը կարճելու կապակցությամբ։ [b]Նախագիծը պարունակում է նաև դրույթներ, որոնք վերաբերում են համաներման ակտը չկիրառելուն։ [/b] Նախարար Հրայր Թովմասյանը պատգամավորներին ներկայացրեց նաև քննարկվող նախագծի և «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի նախորդ` 2009 թվ. որոշման համեմատական վերլուծությունը՝ համառոտ։ Մասնավորապես նշելով, որ քննարկվող ակտը բավականաչափ բարենպաստ է նախորդի համեմատ։ Տվյալ հանգամանքը պայմանավորված է անկախության 20-րդ տարեդարձի առիթով Հանրապետության Նախագահի բարի կամքի դրսևորմամբ, իր խոսքում նշեց նախարարն, ընդգծելով «կարևորելով անկախության քսանամյա հոբելյանի նշանակությունը մեր երկրի կյանքում, Նախագահ Սերժ Սարգսյանը դրսևորել է երկրի ղեկավարին բնորոշ հոգատարություն: Ներկայացվող համաներումը հնարավորություն կտա մեր շատ հայրենակիցների անկախության տոնը դիմավորել իրենց ընտանիքների հետ։ Ակնհայտ է, որ մենք, էական հաջողություններ արձանագրելով անկախության տարիներին, այնուամենայնիվ ներքին կյանքի մի շարք խնդիրներ դեռևս չենք կարողացել լուծել։ Մեր պետությունը դառնում է քսան տարեկան։ Դա նշանակում է, որ մեր պետությունը այլևս մտնում է իմաստնացման փուլ, ու եթե նախորդ` պետության կայացման պատանեկան փուլին, որպես կանոն, որոշ բաներ ներելի էին, ապա արդեն ժամանակն է ըմբռնելու և գիտակցելու, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ թե իրարամերժ մի քանի հանրություններ են ապրում` իշխանություն, ընդդիմություն, ժողովուրդ, այլ մեկ ընդհանրական ազգ` իր նպատակներով ու խնդիրներով։ Եվ ես կուզեի, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից առաջարկվող այս համաներումը ոչ միայն դիտարկենք որպես բարի կամքի դրսևորում, այլև որպես պատասխանատվության ընկալման մի նոր հավաստում, որպես պետության ներքին կյանքում արմատական փոփոխությունների իրականացման հերթական փուլ։ Մենք ուղղակի հարկադրված ենք փոխել մեր հանրային կյանքը, որպեսզի մեր իրականության մեջ` - լինի քաղաքակիրթ երկխոսություն կամ բանավեճ, - միմյանց ոչնչացնելը դադարի լինել նպատակ, - տեսակետների տարբերությունը չթշնամացնի կողմերին, -մեր ուժերը կենտրոնացնենք ոչ թե միմյանց դեմ, այլ համընդհանուր խնդիրների լուծման համար։ Եթե մենք չգիտակցենք հասարակական հարաբերությունների որակը փոխելու խիստ անհրաժեշտությունն ու այլընտրանքի բացակայությունը, ապա հետևանքը թե պետության, թե հանրության համար կլինի անչափելի ծանր։ Բայց իրավիճակը փոխել անհնարին է` առանց այդ իրավիճակը ծնող իրական պատճառների բացահայտման։ Քաղաքական մեր փորձառությունն արդեն օգնում է մեզ հասկանալ, որ նկատվող դժվարությունների պատճառները խորքային են, պայմանավորված գլխավորապես մեր հանրության անցյալով։ Այնպես որ, երկրում տիրող առկա վիճակը պահանջում է բոլոր կարող քաղաքական ուժերի ջանքերի համադրում` այն հաղթահարելու համար։ Իսկ դրա համար նախևառաջ պահանջվում է քաղաքացիների համերաշխության հաստատում։ Հուսանք, որ ներկայացված համաներումը կտա իր արդյունքը և քաղաքական իմաստնությունը կգերակայի այսրոպեական շահերին։ Երկրի ղեկավարի կողմից առաջարկվող մարդկային այս քայլը հուսով եմ մտորելու տեղիք կտա մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր սույն համաներման ակտով կհայտնվեն ազատության մեջ, որ հարկավոր է հարգել օրենքները, հարգել այլոց ազատություններն ու իրավունքները: Հուսով եմ` նրանք կգիտակցեն, որ պետության կայացումն ու հզորացումը կախված է մեր բոլորի վարքից, և օրենքից յուրաքանչյուր շեղում իր մեջ վտանգ է ներկայացնում մեր պետության համար: Եվ ըստ այդմ` համաներումը չի նշանակում ամենևին պետության կողմից զգոնության թուլացում: Ավելին, մեր ապագայի հանդեպ ունեցած մտահոգությունը մեզ պարտադրում է լինեն էլ ավելի անհանդուրժող օրինախախտումների հանդեպ: Ելույթս կուզեի ավարտել Հանրապետության նախագահի խոսքերով` [b]«Ներկա Հայաստանը ժառանգորդն է հազարամյակների մշակութային ու քաղաքակրթական նվաճումների, որ արարել ու մեզ են կտակել մեր նախնիները։ Բայց նա նաեւ 21-րդ դարի երկիր է, որն այսօր դիմագրավում է արդիական մարտահրավերների եւ իր քաղաքական ուղեգիծը մշակում է` հայացքն ապագային հառած։ Այդ ապագայում մենք տեսնում ենք Հայաստանը որպես պաշտպանված ու ապահով երկիր, որպես քաղաքական ազատությունների երկիր, որպես տնտեսական վերելք ապրող երկիր, որ¬պես գիտակրթական միջազգային մակարդակ ունեցող երկիր, որպես երկիր, որ ապրում է խաղաղ ու կայուն տարածաշրջանում։ Այս խոսքերն այսօր կարող են երազանքի նման հնչել, բայց չհավատալ եւ քայլեր չձեռնարկել դրանց իրականացման ուղղությամբ, նշանակում է չհավատալ բարու եւ արդարության հաղթանակին, չհավատալ հայ ժողովրդի հավերժությանը։ Ինչ-որ պահի պետք է կանգ առնել։ Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից։ Սա են պահանջում անցյալի դասերը, սա է պահանջում մեր երկրի ապագան»։[/b] Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հաշվի առնելով պատգամավորների որոշ դիտարկումներ, առաջարկեց համաներում հայտարարելու մասին որոշման նախագծի քվեարկությունը կազմակերպել մայիսի 26-ի նիստում, երբ կներկայացվի փաստաթղթի վերջնական տարբերակը: Հետգրություն - [b]Այսօր, մայիսի 26-ին, 91 կողմ, 10 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ԱԺ-ն ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկի նախագիծը:[/b]