|25.12.2007| Մարզասարքերով հարստացված մարզադահլիճ
25/12/2007
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, 2007թ. դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ժամանակակից մարզասարքերով հարստացված մարզադահլիճի բացում, որին ներկա գտնվեցին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
