Ուշադրություն. հանրային քննարկման ենք ներկայացնում նոր նախագծեր

08/09/2011

Հարգելի այցելու, հայտնում ենք, որ կայքում հանրային քննարկման են ներկայացվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» օրենքների նախագծերը: Նախագծերին ծանոթանալու և առաջարկությունների ու մեկնաբանությունների համար դիտեք կայքի «Իրավական ակտերի նախագծեր» բաժինը: Մենք կարևորում ենք Ձեր մասնակցությունը օրենքները բարելավելու հարցում: