Սեպտեմբերի 9-ի դրությամբ ազատ է արձակվել 577 դատապարտյալ: Կրճատվել է 380 դատապարտյալի պատժաչափ

09/09/2011

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը: Սեպտեմբերի 9-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 577 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 380 դատապարտյալի պատժաչափը: Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների. «Նուբարաշեն» - ազատ է արձակվել 67-ը, կրճատում 6, «Էրեբունի» - ազատ է արձակվել 123-ը, կրճատում 78, «Վարդաշեն» - ազատ է արձակվել 34-ը, կրճատում 22, «Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 12, «Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ» - ազատ է արձակվել 48-ը, կրճատում 44, «Վանաձոր» - ազատ է արձակվել 19-ը, կրճատում 17,«Սևան» - ազատ է արձակվել 77-ը, կրճատում 67, «Հրազդան» - ազատ է արձակվել 32-ը, կրճատում 8, «Աբովյան» - ազատ է արձակվել 7-ը, կրճատում 17, «Գորիս» -ազատ է արձակվել 19-ը, կրճատում 10, «Կոշ» - ազատ է արձակվել 117-ը, կրճատում 88: Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: