«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարությունը շարունակվում է
16/09/2011
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2011-ի օգոստոսի 31-ի դրությամբ իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ: Հիմնարկի տարբեր մասնաշենքերում պատեր ու հատակ են կառուցվել, ամրացվել է տանիքը: Կառուցվել է ցանկապատ: Ընդհանուր առմամաբ շինարարական աշխատանքների համար ծախսվել է 283.928.322 դրամ: Շինարարական աշխատանքների կատարողականին ծանոթացեք այստեղ:
Հիշեցնենք, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարությունն իրականացվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Գոհարիկ» ՍՊԸ միջև 17.02.2009թ. կնքված պայմանագրի համաձայն: