Հրայր Թովմասյանի շնորհավորանքը Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի առթիվ

20/09/2011

Սիրելի հայրենակիցնե´ր,


սեփական ինքնիշխան պետություն ունենալը բոլոր ժողովուրդների երազանքն է: Ճակատագրի կամոք 1991 թվականին իրականացավ մեր երազանքը և մեզ տրվեց սեփական պետությունը վերականգնելու հնարավորություն:
Այսօր մենք տոնում ենք Երրորդ Հանրապետության քսանամյա հոբելյանը, և ես այդ առիթով շնորհավորում եմ բոլորիս:
Ակնհայտ ձեռքբերումների հետ մեկտեղ մենք ունենք լուծման կարիք զգացող բազմաթիվ խնդիրներ, և հուսով եմ, որ իմաստնացման փուլ մտնող մեր պետության առաջնահերթ խնդիրն այսուհետ կլինի հայ մարդու համար արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելը: