Պարզաբանում քրեակատարողական վարչությունից
26/09/2011
Վերջերս որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավորներին և դատապարտյալներին «զրկել» են բջջային հեռախոսից օգտվելու հնարավորությունից: Հարկ է նշել, որ «Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգ»-ի՝ դատապարտյալների արգելված իրեր ունենալու ցանկի 3-րդ կետով արգելվում է կրել ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն) բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների:
Տեղեկացնենք, որ ՀՀ ԱՆ ինչպես Նուբարաշեն, այնպես էլ՝ մյուս քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրված են բջջային կապը խափանող համապատասխան սարքավորումներ, որոնց գործարկումը դեռևս փորձնական փուլում է:
Հիշեցնենք, որ կալանավորները և դատապարտյալները ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ օգտվում են քարտային հեռախոսներից: