ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
26/09/2011
Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցավոր խմբի անդամներից մեկը` Հայկ Հակոբյանը, նախկինում դատապարտված է եղել և 2006-ին հիվանդության պատճառով վաղաժամկետ ազատվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից:
Հայտնում ենք, որ 2006 թվականին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից նման անուն ազգանվամբ դատապարտյալ ազատ չի արձակվել: