Հրայր Թովմասյանը պատասխանում է «Ազգ»-ի ընթերցողներին

29/09/2011

Մենք ունենք արդեն 10 անձ, որ արդեն ստացել են խոհարարի մասնագիտություն եւ նույնքան էլՙ վարսավիրիՙ պատիժը կրելու ժամանակահատվածում, եւ պետք է հուսալ, որ նրանք պատիժը կրելուց հետո իրենք իրենց մասնագիտությամբ կարող են աշխատել ու հոգալ առօրյա հոգսերը: Դրական որոշակի քայլեր կան այս ոլորտում: «Աբովյան ՔԿ» հիմնարկում գործում է մշակույթի նախարարության մի ՊՈԱԿ, որը խեցեգործություն է սովորեցնում պատիժը կրող անձանց եւ այստեղ էլ ունենք փոքրիկ հաջողություններ. արդեն 6-7 անձ, որոնք այդ մասնագիտությունը ձեռք են բերել այնտեղ, այսօր մեր Վերնիսաժում իրենց ձեռքի աշխատանքներն են վաճառում:

- Բազմաթիվ են բողոքներն ու դժգոհությունները դատական մարմիններից, այդ ուղղությամբ ի՞նչ է արվում:
- Ինչ վերաբերում է դատական իշխանությանը, ապա այստեղ, որպես այդ ոլորտի քաղաքականություն մշակող մարմնի, պատասխանատուՙ ասեմ, որ օրակարգում է «Քրեական դատավարության օրենսգրքի» մշակումը, աշխատանքային խումբը ձեւավորված է, աշխատանքներն ընթանում են, հաստատված է հայեցակարգ: Շուտով կներկայացվի արդարադատության ակադեմիայի մասին օրենքը ԱԺ-ին, Դատական օրենսգրքում բավական լայնածավալ փոփոխություններ են նախատեսված: Վարչական օրենսգրքում կրկին մեծածավալ փոփոխությունների նախագիծ կա, բայց դրանցով չի ավարտվում հարցը եւ մշակվում է 2012-2014 թթ. դատաիրավական ծրագիրը, որտեղ, կարծում եմ, իրենց տեղը կգտնեն Քրեական օրենսգրքի, Քաղաքացիական օրենսգրքի եւ Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքերի մշակումները եւս: Սրանք են կարծեք թե մեր առաջիկա ծրագրերը, մեր առաջիկա խնդիրները եւ ընդհանուր գծերով կատարվածները:
Հարցազրույցն ամբողջությամբ