«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարության վերաբերյալ
03/10/2011
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2011-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ: Հիմնարկի տարբեր մասնաշենքերում պատեր ու հատակ են կառուցվել, ամրացվել է տանիքը: Իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ: Ընդհանուր առմամաբ շինարարական աշխատանքների համար ծախսվել է 301,914,943 ՀՀ դրամ: Շինարարական աշխատանքների երկրորդ կատարողականին ծանոթացեք այստեղ:
Հիշեցնենք, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարությունն իրականացվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Գոհարիկ» ՍՊԸ միջև 17.02.2009թ. կնքված պայմանագրի համաձայն: