Նկատողություն և նախազգուշացում 5 նոտարի

05/10/2011

«Հրապարակում» լրագրողական հետաքննության հոկտեմբերի 4-ի ռեպորտաժն անդրադառնում է կարգապահական տույժի ենթարկված նոտարներին: Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը մանրամասնում է տույժի ենթարկելու պատճառները: Նոտարների՝ մեղմ ասած անպատասխանատու աշխատանքը որոշ դեպքերում խիստ ցավալի հետևանքներ է ունեցել նրանց ծառայությանը դիմած քաղաքացիների համար: Ոմանք զրկվել են ժառանգությունից, ոմանք՝ ունեցվածքից, իսկ մյուսներն էլ մինչ այսօր դատական քաշքշուկների մեջ են: Պատժված հինգ նոտարներից երկուսը աշխատում են Կենտրոն նոտարական գրասենյակում: Քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը վերաբերում է հենց այս գրասենյակի գործունեությանը: