Կարծիքներ «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» օրինագծի վերաբերյալ

10/10/2011

Արդարադատության և իրավապահ մարմինների պրոֆեսիոնալ գործունեությունը, այդ գործունեության արդյունավետությունը, ինչպես գիտենք, մեծապես պայմանավորված է դրանցում ներգրավված կադրերի հատուկ մասնագիտական պատրաստվածությամբ, իսկ պրոֆեսիոնալ կադրերի առկայությունը պահանջում է պետության կողմից համապատասխան պայմանների ապահովում` դատական և դատախազական համակարգի կադրերի կրթման և վերապատրաստման համար:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» օրինագիծը հիմք է դնում մի կառույցի, որն աստիճանական կարգով ձևավորելու և զարգացնելու է դատական ու դատախազական համակարգերի կադրերին ներկայացվող պահանջներն ու չափանիշները, և նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու որակավորումը բարձրացնելու բնագավառում միասնական պետական գաղափարախոսությունը: Օրինագծի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ արդարադատության նախարարությունը: Ստորև ներկայացնում ենք այդ կարծիքները: