«Անկախություն և արդարադատություն» ֆիլմը շատերին է գրավել

10/10/2011

Դեռ երկու շաբաթ էլ չկա, ինչ ՀՀ արդարադատության նախարարության մասին «Անկախություն և արդարադատություն» ֆիլմը տեղադրված է կայքի տեսաձայնադարան բաժնում, արդեն իսկ արձագանքները բազմաթիվ են: Մեր կայքի հարգելի այցելուներ, շնորհակալություն ենք հայտնում ֆիլմի մասին ձեր ջերմ խոսքերի և կատարված աշխատանքը գնահատելու համար:
Հիշեցնենք, որ նախարարության պատմության մասին ֆիլմը ցուցադրվել է Հանրային հեռուստաընկերության եթերում և նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակին: