|17.04.2008| ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

18/04/2008

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Արդարադատության վերանշանակված նախարար Գևորգ Դանիելյանին: Վարչապետը շնորհավորել է Գևորգ Դանիելյանին և շնորհակալություն հայտնել նրան իր մասնագիտական ունակությունները լավագույնս գործածելու և ազնվության համար: Տիգրան Սարգսյանը նախարարին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ: Նախարարն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել իր հանդեպ տածած վստահության համար և նշել, որ դրական գնահատականը ոչ միայն իր, այլ ողջ աշխատակազմին է վերաբերում: Իսկ աշխատակազմի անունից նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մալխասյանն էլ կատակելով վարչապետին շնորհակալություն է հայտնել նաև նախարարին իրենցից չհեռացնելու համար