Պարզաբանում

22/11/2011

«Հայաստանի Ռամկավար Ազատական» կուսակցությունը 2011թ. հունվարի 20-ին հրավիրել է 19-րդ արտահերթ համագումար: Համագումարում կուսակցության գործադիր մարմնի ղեկավար է ընտրվել Էդուարդ Անտինյանը: Գործադիր մարմնի փոփոխությունը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում է ստացել 2011թ. մարտի 18-ին:Կուսակցությունը, նույն համագումարի ընթացքում որոշում է ընդունել նաև 19-րդ համագումարն անցկացնել երկու նիստով: Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը քննարկել 2-րդ նիստի ընթացքում, որը այդ լիազորությունն ունեցող կուսակցական Կարեն Կակոյանին հանձնարարվել է հրավիրել 1 ամիս անց:Նշանակված ժամկետում համագումարի 2-րդ նիստը չի հրավիրվել, ինչում կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Է.Անտինյանը մեղադրել է Կ.Կակոյանին: Կուսակցության նախկին ղեկավար Հ. Առաքելյանն ու Կ.Կակոյանն էլ Է. Անտինյանին են մեղադրել: Այնուհետև, 2011թ. ընթացքում Կ.Կակոյանն ու Հ.Առաքելյանը բաց թողնելով նախապես նշանակված մեկ ամսյա ժամկետը, հրավիրել են 19-րդ համագումարի մի քանի 2-րդ արտահերթ նիստ, հիմքում դնելով կուսակցության բոլոր շրջանային վարչությունների երկու երրորդի պահանջը: Հրավիրված բոլոր նիստերը կազմակերպվել են օրենքների բազմաթիվ խախտումներով: Արդյունքում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը մերժել է այդ նիստերում ընդունված գործադիր մարմնի փոփոխության պետական գրանցման պահանջը:
Էդուարդ Անտինյանը նշված համագումարի 2-րդ արտահերթ նիստերի հրա-վիրման և կազմակերպման օրինականության դեմ բողոք է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն: Նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը ներկայացված բողոքի հիման վրա վարչական վարույթ է հարուցել (տեսչության՝ կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում և վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան):
Վարույթի շրջանակներում պարզվել է, որ 19-րդ համագումարի 2-րդ արտահերթ նիստի հիմք ընտրված կուսակցության բոլոր շրջանային վարչությունների երկու երրորդի պահանջը հակասում է կուսակցության կանոնա-դրությանը: Համաձայն կանոնադրության՝ բոլոր շրջանային վարչությունների պահանջով կարող է հրավիրվել ոչ թե համագումարի որևէ արտահերթ նիստ, այլ հենց արտահերթ համագումար:
Նշվածից հետևում է, որ այդ նիստերը չէին կարող լինել 19-րդ համագումարի 2-րդը, այլ պետք է լիներ նոր՝ 20-րդ համագումար, ինչի մասին կուսակցությունը նախա-զգուշացվել է և առաջարկվել է անվավեր ճանաչել սեփական կանոնադրության խախտումներով հրավիրված ու անցկացված արտահերթ նիստը:
ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկո-ղության տեսչության համապատասխան որոշումը, որով հաստատվել է օրենքի և կանոնադրության պահանջների խախտումները, 2011թ. նոյեմբերի 21-ին մերժել է Հ. Առաքելյանին գրանցել որպես կուսակցության գործադիր մարմնի ղեկավար: