|18.04.2005| ՆԱԽԱՐԱՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ
18/04/2008
[b]Հարգելի պարոն Դանիելյան[/b]
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ:
Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ և նոր ձեռքբերումներ արդարադատության համակարգի կատարելագործման, ոլորտի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծման, ինչպես նաև օրենքի գերակայության հետագա ապահովման գործում
[b]ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆ[/b]
Նախարարին շնորհավորել է նաև Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր Դեսպան Վահե Գաբրիելյանը:
Լոնդունում Հայաստանի Հանրապետության դեսպանության անձնակազմի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ և մաղթում արդյունավետ գործունեություն ի շահ Հայաստանի Հանրապետության:
[b]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ
ՎԱՀԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ[/b]
ԼՂՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի և իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կազմում արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, հետևողական աշխատանք և հաջողություններ նախարարության առջև ծառացած խնդիրների լուծման գործում
[b]ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ[/b]
ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատողների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ՀՀ արդարադատության նախարարի բարձր ու պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն, երջանկություն, հաջողություններ և բեղմնավոր աշխատանք արդարադատության համակարգի բարելավման և օրենքի գերակայության ապահովման գործընթացում` ի շահ հայ ժողովրդի բարօրության և կայուն ու բարեկեցիկ ապագայի:
Վստահ եմ, որ մեր հախարարությունների միջև ձեռք բերված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և այդ հարցում ակնկալում եմ Ձեր գործուն աջակցությունը:
[b]Հարգանքներով`
ԼՂՀ արդարադատության նախարար` Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ[/b]