Խաչքարի օծում Աբովյան քրեակատարողական հիմնարկում

05/12/2011

Դեկտեմբերի 2-ին ՔԿՎ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԱՆ Աբովյան քրեակատարողական հիմնարկի նախաձեռնությամբ Աբովյան քրեակատարողական հիմնարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի և ՔԿՀ հոգևոր պատասխանատու Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի ձեռամբ տեղի ունեցավ խաչքարի օրհնության ու բացման հանդիսավոր արարողություն: Կին և անչափահաս դատապարտյալները ունկնդրեցին հոգևոր հայրերի ու սարկավագների խաչին նվիրված սաղմոսների շարականների երգեցողությունը: Քրիստոսի խաչելության ավետարանական դրվագի ընթերցման ընթացքում ջրով և գինով լվացվեց խաչքարը և օրհնվեց: Խաչքարը կանգնեցվեց այնտեղ, որտեղ խորհրդային տարիներին վեր էր խոյանում Վ. Ի. Լենինի կիսանդրին: Խաչքարի բացմանը ներկա էին Աբովյան ՔԿՀ-ի վարչակազմը, ինչպես նաև քրեակատարողական վարչության ներկայացուցիչներ:
Օրվա տոնական շունչը շարունակվեց ակումբի դահլիճում, որտեղ դատապարտյալները հանդես եկան բանաստեղծություններով ու երգերով, հատվածներ հնչեցրեցին նաև Նարեկացու ստեղծագործություններից: