Աշխարհն առանց բռնության
08/12/2011
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և <<Աբովյան>> քրեակատարողական հիմնարկի նախաձեռնությամբ կազմակերպվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության <<Աբովյան>> քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 18 ամյա Վիգեն Բուդոյանի մասնակցությունը Հայաստանում Խաղաղության կորպուսի Գենդերի և զարգացման կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող <<Աշխարհն առանց բռնության>> շարադրությունների և պաստառների մրցույթին:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 17:30-ին <<Էություն>> հոգեբանական կենտրոնում մրցանակաբաշխության արարողությունն էր: Մրցանակաբաշխությանը մասնակցած Վ. Բուդոյանը գրավեց երրորդ մրցանակային տեղը, արժանացավ պատվոգրի և խրախուսական պարգևի:
Միջոցառման ժամանակ հեղինակը ընթերցեց իր ստեղծագործությունը` կյանքի սխալների, զարտուղի ճանապարհների և իր անկեղծ զղջման մասին, որով հուզեց ներկաներին և խոր մտորումների տեղիք տվեց...
Կարդալ շարադրությունը