ԱՌԱՎՈՏ Արդարադատության նախարարը հաշվետվության է պատրաստվում

13/12/2011

Այս գերատեսչությունը ներառում է մի քանի առանձին ոլորտներ կամ համակարգեր, որոնց գործունեությունից մեր հասարակությունը շատ որոշակի դժգոհություններ ունի, ու նաեւ որտեղ մեծ են կոռուպցիոն ռիսկերը՝ քրեակատարողական հիմնարկներ, դատարաններ, ԶԱԳՍ, նոտարիատ, ԴԱՀԿ ծառայություն եւ այլն: Ի՞նչ է հաջողվել անել այդ ոլորտներում անցած մեկ տարվա ընթացքում: Հայտնի է, որ նախարարն իր պաշտոնավարության հենց սկզբում սկսեց ակտիվորեն զբաղվել նոտարներով: Բայց արդյոք հենց ա՞յդ ոլորտն էր, որ բարեփոխումների ամենաշատ կարիքն ուներ:

Թովմասյանը մեր հարցին ի պատասխան՝ նախարարության առանձին ոլորտներում իրականացված բարեփոխումները գնահատեց որպես լավ, գնահատման 5 բալանոց համակարգի պայմաններում՝ 4, հավելելով, թե կան նաեւ ոլորտներ, որոնց բարեփոխումն օրենսդրական փոփոխություններ է ենթադրում: Իսկ թե ինչո՞ւ սկսեց հենց նոտարիատից, ապա, նրա մատուցմամբ, ինքը՝ որպես նախարար, իր համար առաջնահերթություններ նշելիս նկատի է ունեցել ոչ այնքան դրանց կարեւորության աստիճանը, որքան իր ռեսուրսների հաշվարկը՝ որտե՞ղ է, որ ավելի նվազ ռեսուրսով կարելի է արդյունքի հասնել, եւ որո՞նք են այն ոլորտները, որոնց գործունեությունը հասարակության լայն շերտերի վրա կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ: Որպես բարեփոխման թիրախ՝ նա նախ նշեց դատաիրավական համակարգը, քրեակատարողական հիմնարկները: Բայց, նախարարի մատուցմամբ, այս ոլորտներում բարեփոխումները միայն իրենից չեն կախված, դա ենթադրում է նաեւ օրենսդրական փոփոխություններ, որոնք ինքնին դեռ չեն նշանակում, որ կստացվի այն արդյունքը, որն ակնկալվում է: Դրա համար, ըստ նախարարի, ժամանակ է պետք:

Նյութն ամբողջությամբ