Արթուր Մրկրտչայնը հացադուլ հայտարարելու առաջին իսկ օրից բժիշկների հսկողության տակ է

19/12/2011

Անցյալ շաբաթվա վերջին որոշ լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում անդրադարձել էին ցմահ ազատազրկման դատապարտված և դեկտեմբերի 7-ից հացադուլի մեջ գտնվող Արթուր Մկրտչյանի պահման պայմաններին:
Ի պատասխան դրանց տեղեկացնում ենք, որ
նախ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Մրկրտչայնը հացադուլ հայտարարելու առաջին իսկ օրից գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հենց այդ հսկողությունը լիարժեք իրականացնելու նպատակով է, որ հացադուլ հայտարարած դատապարտյալը, սովորաբար, առանձնացվում է:
Հայտնում ենք նաև, որ օրենսդրությամբ որևէ առանձնահատկություն սահմանված չէ հացադուլ հայտարարծ դատապարտյալի համար, այլ կերպ ասած խուցը հատուկ ձևով կահավորելու մասին որևէ սահմանում չկա:
Ինչ վերաբերում է խցի կահավորանքին, ապա օրենսդրությամբ սովորական խցի և պատժախցի միջև տարբերությունը միայն նրանում է, որ պատժախցում պահվող դատապարտյալին գիշերային ժամերին է միայն անկողնային պարագաներ տրվում:
Ինչ խոսք, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատարտվածների համար նախատեսված խցերը առավել բարվոք վիճակում են, քան մյուսներինը, սակայն դա է քրեակատարողական հիմնարկի օբյեկտիվ վիճակը, որում կարող է հայտնվել ցանկացած կալանավորված անձ կամ դատապարտյալ:
Ունենք այն, ինչ ունենք` խորհրդային տարիներից ստացած ժառանգություն:
Եվ հենց այս իրավիճակը վերացնելուն են ուղղված ենթակառուցվածքային այն բարեփոխումները, որոնք այս պահին էլ շարունակվում են իրականացվել, մասնավորապես խոսքը վերաբերում է Արմավիրում կառուցվող ժամանակակից պահանջներին բավարարող քրեակատարողական հիմնարկին: