Համգործակցության հուշագիր

10/01/2012

2011թ. դեկտեմբերի 13-ին համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Կալիֆոռնիա նահանգի «Հարավ-արևմտյան իրավաբանական դպրոցի /Southwestern Law School /միջև:
Հուշագրով ամերիկյան իրավաբանների և նախարարության միջև հիմք դրված համագործակցության շրջանակներում 2012թ. սեպտեմբերից յուրաքանչյուր տարի՝ մեկ տարի ժամկետով ամերիկյան մեկ իրավաբան գործուղվելու է արդարադատության նախարարություն՝ նախարարության ընթացիկ գործունեության բնագավառում իր մասնագիտական աջակցությունը ցուցաբերելու նպատակով:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր խոսքում նշեց, որ ուրախ է նման աննախադեպ համագործակցության հիմքեր ստեղծելու կապակցությամբ, համագործակցություն, որն ըստ նախարարի կնպաստի Հայաստանում իրավական պետության կայացման գործընթացներին աջակցելուն :