Այսօր սկսվում են նախարարության աշխատակիցների անգլերենի պարապմունքները

16/01/2012


ՀՀ արդարադատության նախարարությունում հունվարի 16-ից աշխատակիցների համար իրականացվելու են անգլերենի անվճար դասընթացներ: Դասընթացներին մասնակցելու հայտ է ներկայացրել 43 աշխատակից, ովքեր, ըստ լեզվի տիրապետման մակարդակի, ընդգրկվել են անգլերենի կատարելագործման համապատասխան խմբերում: Նախատեսվում է շաբաթական մեկուկես ժամ տևողությամբ երկու պարապմունք: Պարապմունքները անց են կացվելու նախարարության շենքում աշխատանքային օրվա ավարտին: