Գրքեր` դատապարտյալներին

23/01/2012

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գրքեր են նվիրել դատապարտյալներին: Հիշեցնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նպատակով նախարարությունն իրականացնում է բազմաժանր գրքերի հավաքագրում: Գրքերն ընդունվում են նվիրատվության ձևով, ինչպես նաև՝ մատչելի գնով (մինչև 300 ՀՀ դրամ): Հետաքրքրվողները կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, հեռախոս՝ 010 319 114: