Շարունակվում է ԳԻՐՔ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ակցիան

14/02/2012

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նպատակով նախարարությունը շարունակում է բազմաժանր գրքերի հավաքագրումը: Արդեն իսկ նվիրված գրքերի թիվն անցնում է հազար հինգ հարյուրը: Գրքեր նվիրողների շարքում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը, որոնք Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նախապես խնդրել էին իրենց կողմից կազմակերպված կլոր սեղանի մասնակիցներին ներկայանալ գրքերով: ԻՆՏԵՐՆԵՏ ԳԻՐՔ ՄԱՐԱԹՈՆ 2011-ի կազմակերպիչները նույնպես անտարբեր չեղան նախարարության հայտարարությանը, նրանք անցյալ տարվա ընթացքում հավաքած գրքերի մի մասը սիրով նվիրեցին նախարարությանը: Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը նվիրեց դատապարտյալների իրավունքներին առնչվող հանրամատչելի գրականություն:

Նյութն ամբողջությամբ