|20.06.2008| ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

21/06/2008

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, քաղաքացիների հետ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, մշակվել է քաղաքացիների ընդունելության նոր ժամանակացույց, ըստ որի, այսուհետ նախարար Գևորգ Դանիելյանի մոտ քաղաքացիների ընդունելությունները կկայանան յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը, ժամը 14:00-ից մինչև 15:00-ն: Ընդունելություն հայցող քաղաքացիները կարող են նախապես զանգահարել 383-389 հեռախոսահամարով, չորեքշաբթի օրերին ժամը 16:00-ից մինչև 18:00-ն, իրենց հարցի էությունը նախարարության գործառույթների շրջանակներում լինելու հարցը պարզելու, լրացուցիչ խորհրդատվություն ստանալու և նախարարի մոտ ընդունելության գրանցվելու նպատակով: