ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել
15/02/2012
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, նախկինում երեք անգամ ազատազրկման դատապարտված, 1953թ. ծնված Ժիլբերտ Մալխասյանը փետրվարի 14-ին, ժամը 22:00-ի սահմաններում, մահացել է: Նախնական ախտորոշումը` սրտամկանի սուր ինֆարկտ:
Ժ. Մալխասյանը 09.02.2009 թ. Հյուսիսային քրեական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2 մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 2 մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) դատապարտվել էր 6 տարի ազատազրկման:
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: