Արդարադատության նախարարն ընդունեց ԵԱՀԿ դեսպանին
15/02/2012
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասայնն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։
Նախարար Թովմասյանը, ողջունելով հյուրին, հույս հայտնեց, որ ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։
Զրույցի ընթացքում պարոն Թովմասյանը ներկայացրեց նախարարության գերակա և առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրները, իրականացվող, ինչպես նաև հեռանկարային ծրագրերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ներկայացնել այն բոլոր հարցերը, որոնց լուծմանը կարող է աջակցել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:
ՀՀ արդարադատության նախարարը դեսպան Սորոկինին հաջողություն մաղթեց Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գործում։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության ու բարեմաղթանքների համար՝ հավաստելով, որ իր գործունեությամբ կնպաստի հետագա համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը։