Գրքեր՝ դատապարտյալներին ակցիայի առաջին նվերները ստացան անչափահաս դատապարտյալները
20/02/2012
Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտները Գիրք նվիրելու օրվան ընդառաջ այցելեցին հասակակից դատապարտյալներին՝ իրենց հետ տանելով 500-ից ավելի գիրք: Աշակերտները նախարարության նախաձեռնած ԳՐՔԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ակցիայի առաջին արձագանքողներից էին: Շուրջ մեկ ամսում երեխաները գրքեր էին հավաքել բարեկամներից ու ծանոթներից:
Դատապարտյալ անչափահասներին ՀՀ գրողների միության կողմից գրքեր նվիրեց նաև ազատամարտիկ-մանկագիր Հովիկ Վարդումյանը՝ ներկայացնելով գրքի դերը մարդկային ճակատագրերի կերտման գործում: Գրողի համար բացահայտում էր այն փաստը, որ ճաղերի ետևում կան ստեղծագործող տղաներ, ովքեր սիրում են խոսել գրականությունից և արվեստից: ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ժամանակավոր բնակիչ-անչափահասներին իսկապես դուր եկան անակնկալ այցն ու նվերները: