Փախուստի փորձը կանխվել է

06/03/2012

Մարտի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ ծառայողների կողմից նախապատրաստական փուլում կանխվել է հինգ ցմաh դատապարտյալի փախուստի փորձը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նշանակվել է ծառայողական քննություն` իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների շրջանակը պարզելու նպատակով:
Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, կատարվում է հետաքննություն:
Քննության շահերից ելնելով` դեպքի մանրամասները չեն հրապարակվում: