Պետական ռեգիստրի աշխատակիցների վերապատրաստումը սկսված է
06/03/2012
Այսօր մեկնարկեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայողների ուսուցման դասընթացները: Դասընթացներն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ը:
Ուսուցման առանցքում են գրանցման գործընթացները, սպասարկման որակը և էլեկտրոնային-թվային ստորագրությունը:
Ուսուցումը տևելու է մինչև մարտի 16-ը, որի ընթացքում կվերապատրաստվի ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության շուրջ 80 ծառայող: