|10.10.2008| ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
10/10/2008
Թարգմանությունը համարելով քաղաքակրթության և միջպետական հարաբերությունների զարգացման կարևոր տարր՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը «Թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, հոկտեմբերի 10-ին կազմակերպեց Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառում։ Միջոցառման նպատակն էր պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և հանրության ուշադրությունը հրավիրել ԵՄ–Հայաստան հարաբերությունների համատեքստում կատարվող լայնածավալ թարգմանչական աշխատանքներին։ Միջոցառման ժամանակ ներկայացվեցին Թարգմանչաց տոնի ակունքները, Թարգմանությունների կենտրոնի գործունեությունն ու առաքելությունը, ինչպես նաև տեղի ունեցավ Թարգմանությունների կենտրոնի ինտերնետային կայքի շնորհանդեսը։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը շնորհակալագրեր հանձնեց Թարգմանությունների կենտրոնի ստեղծման և կայացման գործում նշանակալի ներդրում ունեցած աշխատակիցներին։
