|15.12.2008|ՀՀ արդարադատության նախարարին է հանդիպել Սեյեդ Ալի Սաղայան

16/12/2008

Դեկտեմբերի 15-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է հանդիպել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայան: Դեսպանը մատնանշել է երկու երկրների միջև ձևավորված իրավական համագործակցության բարենպաստ մթնոլորտը և շնորհակալություն հայտնել դատապարտյալների հանձնման հարցում Հայաստանի կառավարության որդեգրած դիքորոշման համար: Վերջինս իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ձևավորված աննախադեպ բարյացակամ ու քաղաքակիրթ վերաբերմունքի համար: Միաժամանակ դեսպանը ներկայացրեց այն քայլերը, որ ներկայումս ձեռնարկվում է Իրանում հայ համայնքի իրավունքների և շահերի պաշտպանության ուղղությամբ: Դեսպան Սեյեդ Ալի Սաղայան միջնորդել է հնարավորինս լայն ուշադրության արժանացնել ներկայումս Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև քրեական և քաղաքացիական գործերով իրավական օգնության վերաբերյալ միջազգային համաձայնագրի վրա և փորձել ներկայացնել գործնական առաջարկություններ` ուղղված այդ փաստաթղթերի բարելավմանը: Արդարադատության նախարարը ներկայացրեց իրավական համագործակցության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման առնչությամբ ձեռնարկված միջոցառումները: Վերջինս ևս իր համաձայնությունը հայտնեց այդ ոլորտում համապատասխան բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության վրա: