|05.05.2009| ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
05/05/2009
[b]Հարգելի գործընկերներ[/b]
Այսօր` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակցի օրն է, ինչի առնչությամբ Ձեզ շնորհավորում եմ և մաղթում ամուր առողջություն, կարևոր ձեռքբերումներ` Ձեր բարդ ու պատասխանատու, ցավոք, երբեմն նաև անշնորհակալ աշխատանքում ու անպայման հաջողություններ` անձնական կյանքում:
Այս տոնը դեռևս պաշտոնական չէ, սակայն ավանդույթի, մանավանդ բարի ու հիշարժան ավանդույթի ուժը երբեմն շատ ավելի զորեղ է, քան որևէ իրավական ձևակերպման, ուստի իմ շնորհավորանքները թելադրված են հենց այն ավանդույթով, որ Դուք պահպանել ու թանկ եք գնահատում: Անչափ ուրախ եմ, որ այդ տոնը Ձեր մոտ առաջացնում է հպարտության զգացում, առողջ տրամադրություն և խորին հարգանք` ծառայության ու այդ ծառայությունը կրողների նկատմամբ:
Այսօր առավոտյան շենք մտնելիս, ականատես եղա այն հիրավի գեղեցիկ տեսարանին, երբ դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցները շնորհավորում էին միմյանց:
Կարծում եմ, որ մեր պարտքն է` նպաստել, որպեսզի առաջիկայում ավանդույթին հաղորդվի իրավունքի ուժ:
Աստված Ձեզ հետ:
[b]Խորին հարգանքով`
Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյան[/b]