|30.06.2009| ՆՈՏԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30/06/2009
Սույն թվականի հուլիսի 1-ին ժամը 10.00-ից մինչև 17.00 ՀՀ արդարադատության նախարարության շենքում տեղի կունենան նոտարի թեկնածուների քննություններ: Քննության ընթացքին կհետևի քննական հանձնաժողովը` արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մալխասյանի ղեկավարությամբ:
Քննության մասնակիցների թիվը 15-ն է: Քննությունը հաղթահարած մասնակիցները գրանցվում են նոտարների պիտանիության ցուցակում և թափուր տեղ առաջանալու դեպքում կարող են զբաղեցնել տվյալ պաշտոնը:
Հրավիրում ենք զանգվածային լրատվամիջոցներին` լուսաբանելու քննությունների ընթացքը Հալաբյան 41/ա հասցեով: