|01.07.2009| ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ

01/07/2009

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հունիսի 30-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 235 դատապարտյալ: [center][b]ՏԵՂԵԿԱՆՔ[/b][/center] [i]հունիսի 30-ի դրությամբ պատժից ազատված դատապարտյալների թվաքանակի վերաբերյալ` ըստ քրեակատարողական հիմնարկների[/i] «Նուբարաշեն» ՔԿՀ - ազատվել է 44 դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ - ազատվել է 16 դատապարտյալ, «Վանաձոր» ՔԿՀ - ազատվել է 17 դատապարտյալ, «Գորիս» ՔԿՀ - ազատվել է 5 դատապարտյալ, «Էրեբունի» ՔԿՀ - ազատվել է 55 դատապարտյալ, «Սևան» ՔԿՀ - ազատվել է 23 դատապարտյալ, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ - ազատվել է 1 դատապարտյալ, «Կոշ» ՔԿՀ - ազատվել է 23 դատապարտյալ, «Վարդաշեն» ՔԿՀ - ազատվել է 24 դատապարտյալ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - ազատվել է 7 դատապարտյալ, «Աբովյան» ՔԿՀ կանանց տեղամաս - ազատվել է 5 դատապարտյալ, անչափահասների տեղամաս - ազատվել է 3 դատապարտյալ, բաց տիպի ՈՒՀ - ազատվել է 2 դատապարտյալ, «Հրազդան» ՔԿՀ - ազատվել է 2 դատապարտյալ, «Մեղրի» ՔԿՀ - ազատվել է 8 դատապարտյալ: