|08.07.2009| ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ

08/07/2009

Հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հանձնակատար Գյունտեր Նուկին ու նրան ուղեկցող պատվիրակությանը: Պարոն Գյունտեր Նուկին հետաքրքրում էին տեղեկություններ` Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության մի քանի հիմնահարցերի մասին, մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում և զանգվածային լրատվամիջոցների ոլորտում: Գերմանացի հյուրը հետաքրքրվեց նաև համաներման գործընթացին վերաբերող տեղեկություններով: Պարոն Գյունտեր Նուկի գնահատմամբ, Հայաստանը այն երկիրը չէ, որ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը կարող է տագնապահարույց լինել: Նախարարը մանրամասն պատասխանեց հանձնակատարի բոլոր հարցերին, պարզաբանեց որոշ մանրամասներ: Գյունտեր Նուկը ընդգծեց, որ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եվրոպական սկզբունքների և չափանիշների ներդրմանն ու իրագործմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով: