|23.09.2009| ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ
23/09/2009
ՌԴ ՆԳ նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 02-ի N 685 հրամանով` ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանարապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ժ.Ծատուրյանը, «Ձեռագրի, տեսաձայնագրվածքի և փաստաթղթերի քրեագիտական հետազոտությունների» լաբորատորիայի վարիչ Վ.Գրիգորյանը և ավագ փորձագետ Վ.Նինոյանը պարգևատրվել են «За содействие МВД России» կրծքանշանով: Այդ պարգևին նրանք արժանացել են 2004-2009 թվականների ընթացքում կազմակերպված հանցագործությունների դեմ տարվող պայքարում ՌԴ ՆԳ նախարարությանը ցուցաբերած օգնության համար: Դեռևս 2008 թվականին կազմակերպությունը պարգևատրվել է ՌԴ ՆԳՆ առընթեր քննչական կոմիտեի «За успешное сотрудничество» նշանով: Դեռևս 1998 թվականին, հաշվի առնելով հանրապետության դատաքննչական մարմինների պահանջները, ՀՀ արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնում միջոցներ ձեռնարկվեցին փորձաքննության նոր տեսակների ներդրման ուղղությամբ: Դրանց թվում էր նաև տեսաձայնագրային փորձաքննությունը: Տեսաձայնագրային հետազոտությունների լաբորատորիան վերջնականապես ձևավորվել է 2000 թվականին: Լաբորատորիայի ստեղծումով ապահովվեց հանրապետությունում տեսաձայնագրային փորձաքննությունների պատշաճ անցկացումը: Իսկ հետագայում` 2004 թվականից մինչև օրս, այդ ծառայություններից օգտվում են նաև ՌԴ ՆԳՆ քրեական հետապնդման մարմինները: Համագործակցության արդյունքում բացահայտվել են մի շարք կազմակերպված հանցագործություններ, ինչի համար էլ կատարված աշխատանքն արժանացել է ՌԴ ՆԳՆ ղեկավարության դրվատանքին:
