|01.10.2009| ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ 29-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

01/10/2009

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2009թ. սեպտեմբերի 19-ից 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների և այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 24 լիտր ոգելից խմիչք, որից 22 լիտրն ինքնաշեն, 73 հատ բջջային հեռախոս և 94 կտրող-ծակող առարկաներ: Քաղաքացիական բժշկական հաստատություններ են տեղափոխվել 2 դատապարտյալ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 4 դատապարտված կամ կալանավորված անձ: