|24.09.2007| Այցելություն ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
24/09/2007

2007թ. սեպտեմբերի 24-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին` Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազանության դոկ. Ռոուան Ուիլիամսի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ.Դանիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Էնթոնի Քենթորի ուղեկցությամբ այցելել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Այցի նպատակն է եղել ծանոթանալու քրեակատարողական հիմնարկներում Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության արդյունքներին, քրիստոնեության դավանանքի նկատմամբ ազատազրկվածների վերաբերմունքին և ուսումնասիրելու դատապարտյալների կենցաղային պայմանները:
Այցի ընթացքում հիշյալ անձինք հանդիպումներ և առանձնազրույցներ ունեցան դատապարյալների հետ, պատասխանեցին նրանց հուզող հարցերին և այլն:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, որը պարբերաբար այցելում է քրեակատարողական հիմնարկներ, գոհունակությամբ նշեց, որ նկատելիորեն բարելավվում է դատապարտյալների կենցաղային պայմանները, նրանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը: Միաժամանակ, պատրաստակամություն հայտնեց իր աջակցությունը ցուցաբերելու բարձրացված հարցերի առնչությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Գ.Դանիելյանի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն` այցի արդյունքներով համատեղ գործունեության ծրագիր մշակելու և նշված ոլորտում առկա հիմնախնդիրները համատեղ միջոցներով լուծելու ուղղությամբ: