|08.12.2009| ԱՎԱՐՏՎԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ ԱՌԹԻՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

08/12/2009

Ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից նոյեմբերի 27-ին կատարված փախուստի առթիվ նշանակված ծառայողական քննությունը: Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ա.Գիզիրյանի հրամաններով, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կիրառվել են կարգապահական տույժեր: Ծառայությունից ազատվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետը, գլխավոր մասնագետը, հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետը, անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետը, երկու կրտսեր մասնագետներ: Պաշտոնի իջեցում է կիրառվել պետի տեղակալի, հերթապահ խմբի պատասխանատուի, օպերատիվ բաժնի պետի, օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի նկատմամբ: Խիստ նկատողություն է հայտարարվել ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի երկու գլխավոր մասնագետի նկատմամբ: