|19.12.2009| ՓԱԽՈՒՍՏԻ ԴԻՄԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ
19/12/2009
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Քրեակատարողական վարչության, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում, 2009թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 17:45-ի սահմաններում Երեւանի Ամիրյան-Զաքյան փողոցների հատման խաչմերուկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 2009թ. նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարած Մհեր Ենոքյանը: Փախուստի դիմած մյուս դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ժամը 23:00-ի սահմաններում՝ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից: Ձեռնարկվում են միջոցներ՝ Մ.Ենոքյանի եւ Ս.Քոչարյանի փախուստ կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: