Դատապարտյալ է մահացել
05/04/2012
Ապրիլի 5-ին, ժամը 08:00-ի սահմաններում, «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Միսակ Ստեփանյանը` ծնված 13.11.1969թ. բնակելի գոտու լվացարանում կախվելով ինքնասպան է եղել:
Միսակ Ստեփանյանը 2011 թ. մայիսի 2-ին Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2 մասի 4 կետով:
Մ. Ստեփանյանին դատավճռով նշանակվել էր հարկադիր բուժում ալկոհոլամոլությունից, որը դադարեցվել էր 18.11.2011թ.:
Կատարվում է հետաքննություն: