Հրայր Թովմասյնն այսօր ընդունեց Բավարիայի արդարադատության նախարարի տեղակալ դոկտոր Հելմուտ Փալդերին և Մյունխենի գլխավոր դատախազ դոկտոր Քրիստոֆ Շթրոցին

03/04/2012

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյնն այսօր ընդունեց Բավարիայի արդարադատության նախարարի տեղակալ դոկտոր Հելմուտ Փալդերին և Մյունխենի գլխավոր դատախազ դոկտոր Քրիստոֆ Շթրոց:

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ՀՀ արդարադատության նախարարության գործառույթներին, իրականացվող բարեփոխումներին և առկա խնդիրներին:

Հյուրերի խնդրանքով նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց ինչպես իր ղեկավարած գերատեսչությունում, այնպես էլ դատաիրավական համակարգում իրականացվող ծրագրերն ու նախատեսվող բարեփոխումները: Մասնավորապես 2012-16 թվականների համար մշակված դատաիրավական բարեփոխումների՝ նախարարի բնորոշմամբ բավականին հավակնոտ ծրագրում, որն ի տարբերություն նախորդների ավելի ընդգրկուն է, ներառված են ոչ միայն դատական համակարգին, այլ նաև փաստաբանական, նոտարական, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններին առնչվող օրենսդրական բարեփոխումները:

Բավարիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշելով, որ Գերմանիայում հաջողությունների և ձեռքբերումների, տարաբնույթ խնդիրների լուծման բանալին կադրային ճիշտ ընտրությունն ու լիարժեք կրթության ապահովումն է, իր գոհունակությունը հայտնեց նաև Հայաստանում արդարադատության ակադեմիայի ստեղծման ծրագրի առնչությամբ:

Բավարիայի արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնայներն իրենց պատրասատակամությունը հայտնեցին աջակցելու նախարարությանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ իր երախտիքի խոսքը փոխանցեց Գերմանիայի կառավարությանը Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: