24/03/2017

Արմեն Գալստյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2017 թ. հունվարի «24» N 34-Ա հրաման

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի    «Ժամկետային  աշխատանքային   պայմանագիր  կնքելու   կարգը  սահմանելու մասին»  N 436-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի «դ» ենթակետով և 5-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2017 թվականի հունվարի 19-ի N 01/13/1/135-17 գրությունը և Ա. Գալստյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

          1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-5) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Արմեն Էդվարդի Գալստյանի հետ 2017 թվականի հունվարի 24-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:

        2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: